Ադրբեջանը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին սեփական սադրանքի հետևանքով իր վիրավորների թիվը


Ադրբեջանը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին սեփական սադրանքի հետևանքով իր վիրավորների թիվը
Սեպտեմբեր 17 15:31 2022

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին սեփական սադրանքի հետևանքով իր վիրավորների թիվը։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։ Հաղորդվում է, որ ռազմական գործողությունների հետևանքով՝ Ադրբեջանն ունի 284 վիրավոր, որոնցից 2-ը, ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, խաղաղ բնակիչներ են։