Սեպտեմբերի 19-ին Արցախի նախագահը հանդես կգա տեսաուղերձով


Սեպտեմբերի 19-ին Արցախի նախագահը հանդես կգա տեսաուղերձով
Սեպտեմբեր 17 15:15 2022

Ելնելով ստեղծված իրավիճակից` սեպտեմբերի 19-ին Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով, որը կհեռարձակվի Արցախի հանրային հեռուստատեսությամբ և ԱՀ Նախագահի ֆեյսբուքյան էջով: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

 
 

ԱՀ Նախագահի աշխատակազմը դիմում է Արցախի Հանրապետության քաղաքացիներին` մտահոգող հարցերը հետևյալ էլեկտրոնային հասցեներին ուղարկելու հորդորով.

 

1) [email protected]
2) [email protected]

 
 

Դրանք կխմբավորվեն ըստ թեմաների, և հրատապ ու առաջնահերթ հարցերին կտրվեն համապարփակ պատասխաններ:

Նամակների ուղարկման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է` ժամը 18:00-ն:
Տեսաուղերձի հեռարձակման ժամի վերաբերյալ նախապես կտրվի տեղեկատվություն: