Գլխավորը՝ հարաբերությունների կարգավորման սկսվող գործընթացը չքանդելն է. Ալիև


Գլխավորը՝ հարաբերությունների կարգավորման սկսվող գործընթացը չքանդելն է. Ալիև
Սեպտեմբեր 16 20:19 2022

Մենք բոլորս մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Լավ է, որ Բաքվի և Երևանի միջև էսկալացիան կանխվեց համակարգված ջանքերով, բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ»,- ասել է ՌԴ նախագահը։

 

Ալիևը տեղեկացրել է, որ սահմանին իրավիճակը կայուն է և նշել, որ գլխավորը՝ հարաբերությունների կարգավորման սկսվող գործընթացը չքանդելն է։

«Հրադադարի ռեժիմի պահպանումը ցույց է տալիս, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը լայնամասշտաբ էսկալացիայի պլաններ չեն ունեցել»,- ասել է նա։