ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին՝ նույնականացված 1 գերու և տեսանյութերում երևացող չնույնականացված գերիների մասով՝ ժամկետ տալով մինչև սեպտեմբերի 22-ը


ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին՝ նույնականացված 1 գերու և տեսանյութերում երևացող չնույնականացված գերիների մասով՝ ժամկետ տալով մինչև սեպտեմբերի 22-ը
Սեպտեմբեր 16 13:54 2022

ՄԻԵԴ 39-րդ կանոնի մասով Դատարանը սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել: Այս մասին հաղորդում է Միջազգայն իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:

 

 

«Խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ուժի մեջ է եւ տարածվում է այս դեպքերի վրա (2020 թվականի որոշմամբ կողմերին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի պահանջները, նաեւ գերիների մասով)։ Որոշմամբ ՄԻԵԴ-ը նշել է, որ ցանկացած շեղում կարող է հանգեցնել այս մոտեցման փոփոխության։

 

Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին, արդեն սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով (գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին)՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը։

 

 

Նշենք նաև, որ հայ ռազմագերիների նույնականացման աշխատանքները շարունակում ենք գործընկեր կառույցների հետ, որոնց արդյունքները պարբերաբար լրացնում ենք Եվրոպական դատարան ուղարկված մեր դիմումներով»,- ասված է Ներկայացուցչի հայտարարության մեջ: