Ղրղզստանի սահմանամերձ գյուղերի բնակիչների մոտ 80 տոկոսը լքել է իրենց տները


Ղրղզստանի սահմանամերձ գյուղերի բնակիչների մոտ 80 տոկոսը լքել է իրենց տները
Սեպտեմբեր 16 13:52 2022

Տաջիկստանի հետ սահմանին գտնվող ղրղզական գյուղերի բնակիչների մոտ երեք քառորդը լքել է իրենց տները զինված հակամարտության պատճառով, հաղորդում է Ղրղզստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Աք-Սայ, Սամարղանդեկ, Ակ-Տատիր գյուղերի բնակիչները տարհանվել են Ռավատ գյուղ: Եվ կան նաև քաղաքացիներ, ովքեր գալիս են Բատկեն քաղաքում բացված ժամանակավոր բնակության կենտրոններ:

Ժանի-Ժեր, Արկա, Դոստուկ, Ցենտրալնի և Ժաշտիկ գյուղերի բնակիչների 70-80 տոկոսն ինքնուրույն հեռացել է»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։