Շոյգուն և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռախոսազրույց են ունեցել


Շոյգուն և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռախոսազրույց են ունեցել
Սեպտեմբեր 16 13:50 2022

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հինգշաբթի օրը հեռախոսով քննարկել է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քարիմ Վելիևի հետ Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական դրությունը, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն ու այլ հարցեր»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։