12։00–ի դրությամբ վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4–ը շարունակում են ստացիոնար բուժումը


12։00–ի դրությամբ վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4–ը շարունակում են ստացիոնար բուժումը
Սեպտեմբեր 16 13:09 2022

Հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետեւանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը սեպտեմբերի 16–ի, ժամը 12:00–ի դրությամբ շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

 

«Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը` միջին ծանրության: Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է»,– ասվում է հաղորդագրության մեջ։