Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակն այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ. պաշտպանության նախարար


Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակն այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ. պաշտպանության նախարար
Սեպտեմբեր 16 11:41 2022

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ: Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

 
 

«Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է: Կարող եմ նշել, որ զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրած խնդիրը»,- ասաց Պապիկյանը: