Մարիամ Մկրտչյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն


Մարիամ Մկրտչյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն
Սեպտեմբեր 15 20:51 2022

Ռումինիայում ավարտին մոտեցող շախմատի աղջիկների մինչեւ 18 տարեկանների աշխարհի առաջնության նախվերջին տուրում Հայաստանի չեմպիոն, ազգային հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը տարավ 10-րդ հաղթանակը՝ սեւ ֆիգուրներով առավելության հասնելով Լեհաստանի ներկայացուցիչ Մարտինա Վիկարի նկատմամբ։

Մարիամ Մկրտչյանը վաստակել է 10 միավոր եւ չեմպիոնի տիտղոսն ապահովել էր դեռ նախորդ տուրում։ Երկրորդ-երրորդ տեղերը 7,5-ական միավորով կիսում են Մոնղոլիայի ներկայացուցիչ Բատ-Էրդենե Մունգուսուլը եւ ադրբեջանցի Այան Ալահվերդիեւան։

 

Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր։