Ոստիկանությունը կոչ է անում զանգվածային ակցիաների ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների


Ոստիկանությունը կոչ է անում զանգվածային ակցիաների ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների
Սեպտեմբեր 15 18:04 2022

Ոստիկանությունը կոչ է անում զանգվածային ակցիաների ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների:

 

«Հարգելի՛ համաքաղաքացիներ: Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից:

 

Ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները, ինչն առավել արդյունավետ կլինի մեր հանրության քաղաքացիական բարձր գիտակցության և աջակցության դեպքում»,- նշված է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ: