ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում է


ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում է
Սեպտեմբեր 15 12:04 2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը այս պահին գտնվում են Երևանում։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում քննարկվելու է ստեղծված իրավիճակը, ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։