ԱԺ-ի մոտ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներից մեկը կոչով դիմեց հանրությանը. «Այսօր իրոք որոշվում է Հայաստանի ապագան: Վաղը առավոտյան կարող է արթնանաք, որ Վարդենիսը չլինի: Արդեն Ջերմուկը չկա, Ջերմուկը արդեն հանձնել են: Մեր կամավորներին հիմա խումբ-խումբ տանում են դեպի Գորիս, Կապան, Սիսիան, բայց Վայքում չեն զինում ժողովրդին, որպեսզի Վայքը հանգիստ հանձնեն: Եվ էդ ժամանակ հանգիստ կասեն, որ Սյունիքում հազարավոր մարտիկներ ընկել են շրջափակման մեջ: Դուրս եկեք փողոց, ամեն մեկդ ձեր տան մոտ փակեք փողոցը: Հավատացեք, որ Ալիևն ու Մեհրիբանը կգան, Հյուսիսային պողոտահում կքայլեն: Դրա՞ն եք սպասում, դա ձեր որոշումն է: Դրան չե՞ք սպասում, իջե՛ք փողոց: Այսօր մենք քննադատում ենք Կարսը հանձնողներին, այնինչ հիմա մենք մեր տունն ենք հանձնում: Տրոյական ձին մեր ներսում ա, պիտի քանդել: Ձեր երեխեքի արյունն ա թափվելու, արդեն թափվել ա: 300-ից ավելի զոհի արյուն արդեն թափվել ա, դուրս եկեք տներից»:










