Թշնամին Ջերմուկում չի, մի պանիկա տարածեք. փոխքաղաքապետ


Թշնամին Ջերմուկում չի, մի պանիկա տարածեք. փոխքաղաքապետ
Սեպտեմբեր 14 15:49 2022

Իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե թշնամին ճեղքել է պաշտպանական դիրքը և գտնվում է Ջերմուկ քաղաքի ներսում: Այս մասին MediaHub-ին ասաց Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը.

«Ապրում ենք, արարում ենք Ջերմուկում, պայքարում ենք, շարունակելու ենք այդպես: Նման տեղեկություններով պետք չի պանիկա տարածել»,- ասաց նա:

Անի Գևորգյան