Սիսիան-Նորավան ճանապարհն արկի հետևանքով վնասվել է


Սիսիան-Նորավան ճանապարհն արկի հետևանքով վնասվել է
Սեպտեմբեր 14 15:01 2022

Սյունիքի մարզում վնասվել է Սիսիան քաղաքից դեպի Նորավան բնակավայր տանող ճանապարհը։

 

24News-ի տեղեկություններով, ադրբեջանական կողմի արձակած արկի հետևանքով ճանապարհի հիմնական և կողային հատվածները թեթև վնասվել են, սակայն երթևեկելի է, քաղաքացիների շրջանում վիրավորներ չկան։

Սիսիան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը խնդրի վերաբերյալ ասաց, որ որևէ վնաս չի եղել։