Սա Հայաստանի և հայ ժողովրդի վերջն է , եթե այս վերջին հնարավորությունը չօգտագործվի


Սա Հայաստանի և հայ ժողովրդի վերջն է , եթե այս վերջին հնարավորությունը չօգտագործվի
Սեպտեմբեր 14 13:52 2022

ԱԺԲ անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «ՀԱՊԿ-ը բնականաբար մերժեց Հայաստանի ողորմելիների կեղծ խնդրանքը` օգնել Հայաստանին:

Միաժամանակ ԱՄՆ-ը հստակ հայտարարեց, որ ագրեսորն Ադրբեջանն է: Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով թշնամին այս առավոտ վերսկսել է հարձակումը:

Շփման գծի երկայնքով՝ Հայկական ԽՍՀ-Ադրբեջանական ԽՍՀ ներխորհրդայկն վարչական սահմանի ողջ երկայնքով` առանձին հատվածներով թշնամին զգալիորեն առաջ է եկել: Հայաստանը կտրում են և կուլ տալիս:

Հայաստանի ՊՆ-ի խղճալի խոսնակը թշնամուն շարունակում է «հակառակորդ» անվանել, իսկ հայ ժողովուրդը հանգիստ հետևում է թե ինչպես է դավաճան և թշնամու օգտին գործող իշխանությունը հանձնում երկիրը թշնամուն:

Սա Հայաստանի և հայ ժողովրդի վերջն է, եթե այս վերջին հնարավորությունը չօգտագործվի»: