Ջերմուկի ուղղությամբ հրետանին աշխատում է, քաղաքում մուտքի և ելքի ճանապարհը վտանգված է․ փոխքաղաքապետ


Ջերմուկի ուղղությամբ հրետանին աշխատում է, քաղաքում մուտքի և ելքի ճանապարհը վտանգված է․ փոխքաղաքապետ
Սեպտեմբեր 14 13:05 2022

Ջերմուկ քաղաքի ուղղությամբ հրետանին աշխատում է, քաղաքում մուտքի, ելքի ճանապարհը վտանգված է: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը՝ նշելով՝ գուցե ճանապարհի անմիջապես ասֆալտապատ հատվածը դեռ չի վնասվել, բայց հարակից հարվածներ ստանում է: