Իշխանասարի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը ծանր հրետանի է կիրառում


Իշխանասարի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը  ծանր հրետանի է կիրառում
Սեպտեմբեր 14 10:29 2022

Իշխանասար լեռան շրջանում մարտերը վերսկսվել են

 

Sputnik Արմենիային Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը հայտնեց, որ կրակոցները վերսկսվել են գիշերը: Գնդակոծում են դիրքերը։

 

Գյուղի մեկ այլ բնակիչ հայտնել է, որ հրետանի է աշխատում, արկերն ընկնում են բնակավայրից մի փոքր ավելի բարձր դաշտում։ Գյուղի ուղղությամբ հարվածներ չեն եղել։