Հայկական կողմից գերեվարված մեկ անձ է նույնականացվել․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ


Հայկական կողմից գերեվարված մեկ անձ է նույնականացվել․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ
Սեպտեմբեր 14 00:20 2022

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի խոսնակը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմից գերեվարված մեկ անձ է նույնականացվել:

Խոսնակը շարունակել է` շրջանառվում է տեսագրություն, որտեղ «երևում է վիրավորված մեր հայրենակիցը, որը գերեվարված է և ադրբեջանական վերահսկողության ներքո է, և որի իրավունքների պաշտպանության նպատակով մենք արդեն ներկայացրել ենք դիմում Եվրոպական դատարան»:

Դիմումով պահանջվում է Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց, «ապահովել մեր հայրենակցի իրավունքները և ֆիզիկական անձեռնմխելիությունը մինչև նրա հայրենադարձումը»:

 
 

Ներկայացուցչի գրասենյակից նշել են, որ վաղը մանրամասն տեղեկատվություն կփոխանցեն: