«ԵԿՄ-ում հայտարարվել է Համար 1». Սասուն Միքայելյան


«ԵԿՄ-ում հայտարարվել է Համար 1». Սասուն Միքայելյան
Սեպտեմբեր 13 17:18 2022

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությունը

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանական ԶՈւ ստորաբաջանումները հրետանային միջոցներով, ականանետեր և ԱԹՍ-ներ կիրառելով ինտենսիվ հրետակոծում են հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղությամբ տեղակայված դիրքերը:
Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1: Արդեն իսկ ձևավորված գումարտակները շարժվել և շարունակում են շարժվել նշված վայրեր:
Կոչ եմ անում մեր հայրենակիցներին խուճապի չմատնվել, չտրվել սադրանքներին, մի կողմ թողնել քաղաքական ամբիցիաները, համախմբվել, մի բռունցք դառնալ, տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր հողին, պետությանը, պետականությանը:
Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, շուտապույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին:
Զորավիգ մեր երկրին:
Աստված պահապան:

 
Աղբյուրը` ԵԿՄ