Սյունիքի մարզի բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած քաղաքացիական անձանց, պատճառված ավերածությունների, վնասների մասին տվյալներն այս պահին ամփոփվում են։ Այդ մասին «Փաստինֆո» -ին հայտնեց Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը։
Ներկա պահին դեռևս ամփոփ տվյալներ չունենք։ Միայն կարող եմ ասել, որ այս պահին մարտերն ընթանում են հիմնականում դիրքերում»,-ասաց Ղազարյանը։










