Վիրավորներ շատ կան. բերում են այստեղ, առաջին օգնությունը ցույց ենք տալիս, շտապօգնության մեքենաներով ուղարկում. Ծավ գյուղի վարչական ղեկավար


Վիրավորներ շատ կան. բերում են այստեղ, առաջին օգնությունը ցույց ենք տալիս, շտապօգնության մեքենաներով ուղարկում. Ծավ գյուղի վարչական ղեկավար
Սեպտեմբեր 13 16:19 2022

Ճակատեն-Ծավ հատվածում կրակոցները շուրջ կես ժամ է՝ դադարել են. Այս տեղեկությունը 168.am–ի հետ զրույցում փոխանցեց Կապան համայնքի Ծավ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Զաքարյանը:

 

 

Հիշեցնենք՝ Ճակատեն-Ծավ սահմանային հատվածում (Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ) իրավիճակն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ժամեր շարունակ լարված էր։

 

«Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: Գյուղում խուճապ չկա, ոչ էլ տարհանում է,- ասաց Սեյրան Զաքարյան, ապա անդրադառնալով Ճակատեն-Ծավ հատվածում վիրավորների մասին տեղեկություններին՝ նշեց,- Վիրավորներ շատ կան. ինչքան բերում են, այստեղ առաջին օգնությունը ցույց ենք տալիս, վիրակապերը դնում,  շտապօգնության մեքենաներով ուղարկում կա՛մ Կապան, կա՛մ Մեղրի»:

 

Նա նաև հավելեց, որ թեև Կապան-Ճակատեն ճանապարհն աշխատում է, բայց որևէ երաշխիք չկա, որ ցանկացած պահի չեն կարող կրակել: