Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Երևանը և Բաքուն հրադադարի են հասել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Կարասինն ասել է, որ դրան հնարավոր է եղել հասնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից հետո, ինչպես նաև ՌԴ արտաքին գործերի նախարարության աշխատանքի շնորհիվ:










