Ադրբեջանական գնդակոծությունները շարունակվում են Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանի Ներքին Անդ գյուղի ուղղությամբ: Այս մասին 24News-ին հայտնել է համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը ։ Բաղդասարյանը նշել է, որ ադրբեջանական կողմն օգտագործում է հրետանի, գնդացիրներ և այլ սպառազինություն: Խաչատուր Բաղդասարյանի խոսքով ՝ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան, քաղաքացիական օբյեկտները չեն տուժել:










