Հակառակորդը խոշոր զինտեխնիկայով կրակում է Վարդենիսի շրջանի սահմանների ողջ երկայնքով


Հակառակորդը խոշոր զինտեխնիկայով կրակում է Վարդենիսի շրջանի սահմանների ողջ երկայնքով
Սեպտեմբեր 13 00:29 2022

Այս պահին հակառակորդը կրակում է Վարդենիսի շրջանի սահմանների ողջ երկայնքով։ Այս մասին Irakanum.am-ին փոխանցեց ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ով ծնունդով Վարդենիս քաղաքից է։ Նրա փոխանցմամբ հակաձակորդը կիրառում է տարբեր տեսակի զինատեսակներ։

ՊՆ  մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Irakanum.am-ին փոխանցեց, որ քիչ հետո լրացուցիչ տեղեկություններ կհայտնի սահմանային իրավիճակի վերաբերյալ։

 
 
 

Նշենք, որ համացանցում գրառումներ են արվում այն մասին, որ այս պահին հակառակորդը ինտենսիվ կրակոցներ է արձակուկ նաև Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ուղղությամբ, մասնավորապես Ջերմուկ քաղաքի։

 

Այլ մանրամասներ՝ քիչ անց։