Բաքուն սադրանքների է գնում. վտանգ կա՝ կորցնենք Արցախն ամբողջությամբ.(տեսանյութ)


Բաքուն սադրանքների է գնում. վտանգ կա՝ կորցնենք Արցախն ամբողջությամբ.(տեսանյութ)
Սեպտեմբեր 12 22:06 2022

Բաքուն սադրանքների է գնում. վտանգ կա՝ կորցնենք Արցախն ամբողջությամբ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանը։
Հոխիկյանի համոզմամբ՝ ներկայումս դոնկիխոտություն կլինի պահանջել Արցախի անկախությունը, բայց, այնուամենայնիվ, դավաճանություն է նաև ասել, որ այն պետք է լինի Ադրբեջանի կազմում։
Հոխիկյանի պնդմամբ, մոտ ապագայում կարող է լինել պատերազմի սպառնալիք, Բաքուն կարող է հարձակումներ գործել Սյունիքի և Գեղարքունիքի ուղղություններով՝ օգտվելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակից։

Հեռուստալրագրողի կարծիքով, խաղաղություն չի լինելու, իշխանությունները լապշա են կախում ժողովրդի ականջներից։