Ադրբեջանը նոր պատերազմով է հոխորտում, Պապիկյանը գնում է ԵՊՀ` ազատվելու համար անցանկալի ռեկտորներից


Ադրբեջանը նոր պատերազմով է հոխորտում, Պապիկյանը գնում է ԵՊՀ` ազատվելու համար անցանկալի ռեկտորներից
Սեպտեմբեր 12 21:16 2022

25 տարվա անկախության շրջանում պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու, ինչպես նաև տնտեսության բարելավման նպատակով Հայաստանի Կառավարությունը տարիներ շարունակ վերցրել և շարունակում է վերցնել վարկեր միջազգային կազմակերպություններից և երկրներից` պետական պարտքը մոտեցնելով մտահոգիչ սահմանագծին: Այն, թե ՀՀ  որ ղեկավարի կառավարման տարիներին որքանով է ավելացել ՀՀ արտաքին պարտքը բազմիցս է ուսումնասիրվել, սակայն այժմ անդրադառնանք նրան, թե ՀՀ ղեկավարներից ով որքանով է կարողացել նվազեցնել վերը նշված պարտքը: Դիցուք ՝

 

2004-ին, երբ ՀՀ ղեկավար էր Ռոբերտ Քոչարյանը, արտաքին պետական պարտքը կազմել է 1.070.3 մլն ԱՄՆ դոլար, 2003-ի համեմատ այն նվազել էր 0.8 տոկոսով:

 

2006 թվականին ՀՀ արտաքին պարտքը կազմել է 1.158. 4 մլն ԱՄՆ դոլար, նվազման միտումներ չեն արձանագրվել:

 

2013-ին, երբ ՀՀ նախագահ էր Սերժ Սարգսյանը, համաշխարհային հիմնական արժույթների փոխարժեքների տատանումները, ինչպես նաև արտաքին պարտքի սպասարկմանն ավելի շատ միջոցների ուղղումը նպաստել են Հայաստանի արտաքին պարտքի կրճատմանը 2,7%-ով ($101,4 մլն)։

 

 

2014 թ., նախորդ տարվա նկատմամբ, Հայաստանի անվանական պարտքը չի ավելացել, սակայն քանի որ եղել է փոխարժեքի շուրջ 17 տոկոս արժեզրկում, այն հանգեցել է պարտքի աճի՝ նույնիսկ այն պայմաններում, երբ անվանական պարտքը նվազել էր:

 

 Հայաստանի համախառն պետական պարտքը 2015 -ին կազմել է 4 357,8 մլն դոլար` 2014 թ.–ի համեմատ նվազելով 1,8 տոկոսով կամ 83,6 մլն դոլարով:

 

2017-ին պետական պարտքը կազմել էր 5 մլրդ 970 մլն 672 հազար ԱՄՆ դոլար: Ինչպես պարզ է դառնում տվյալներից, պետական պարտքի ցուցանիշը 2016-ի համեմատ նվազել է 9 մլն 508 հազար դոլարով:

 

2018թ.-ին՝ հեղափոխությունից հետո, նախորդ տարվա վերջի համեմատ պետական պարտքի բեռը թեթևացել էր 14.9 մլրդ ՀՀ դրամով:

 

2019-ին՝ 2018-ի համամատ Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով:

 

Պետական  պարտքը 2021 թվականին տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ, ինչը համարժեք է 9 մլրդ 226 մլն դոլարի: Նվազման միտում չի արձանագրվել:

 

2022 թվականի տարեսկզբի համեմատ ՀՀ պետական պարտքը նվազել է 363 մլրդ դրամով (մոտ 900 մլն դոլար) կամ 8,2 %-ով:

 

Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ ՀՀ և ոչ մի ղեկավարի օրոք պետական պարտքի կտրուկ նվազում չի արձանագրվել, ՀՀ ղեկավարները հիմնականում աչքի են ընկել ապագա սերունդների ուսերին այդ բեռը ավելացնելով և ոչ թե նվազեցնելով, ինչն էլ խոսում է վերջին 30 տարիների ընթացքում ՀՀ-ում տարվող ֆինանսական և տնտեսական քաղաքականության սնանկության և փոքր արդյունավետության մասին: