Հրազդանի կիրճում հայտնաբերվել է 38-ամյա կնոջ դի. Նա նամակ էր թողել


Հրազդանի կիրճում հայտնաբերվել է 38-ամյա կնոջ դի. Նա նամակ էր թողել
Սեպտեմբեր 12 11:26 2022

Սեպտեմբերի 7-ին ժամը 15։30-ի սահմաններում  ոստիկանություն է ահազանգել Լոռու մարզի բնակիչ՝ 67-ամյա Եսթերիա Հ-ն և հայտնել , որ նույն օրը, ժամ 14։10-ի սահմաններում 38-ամյա դուստրը տանից՝ Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բնակարանից դուրս է եկել՝ թողնելով իր կողմից գրված նամակ։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
  
Մինչ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքներ էին կատարում Լիաննա Հ-ին հայտնաբերելու ուղղությամբ, ժամը 18։50-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվում, որ Կիևյան փողոցի 2/9 հասցեում կնոջ դի կա։
Արաբկիրի ոստիկանները և քննիչները պարզել են, որ հայտնաբերվածը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որոնվող Լիաննա Հ-ն է։ Նրա դին հայտնաբերվում է Հրազդանի կրճում։

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայնէ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։



loading...