Խոշոր ավտովթար. Opel-ը բախվել է կայանված ЗИЛ–ին, ЗИЛ-ն էլ ՃՈ Toyota-ին. Opel-ը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր


Խոշոր ավտովթար. Opel-ը բախվել է կայանված ЗИЛ–ին, ЗИЛ-ն էլ ՃՈ Toyota-ին. Opel-ը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր
Սեպտեմբեր 8 02:48 2022

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30–ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կայանված ЗИЛ մակնիշի ավտոմեքենային, ապա գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ЗИЛ-ն էլ առաջ է ընթացել և բախվել ճանապարհի երթևեկելի գոտում կայանված, ճանապարհային ոստիկանության  հաշվեկռում հաշվառված Toyota Corolla-ին:

Դեպքի վայր են ժամանել  Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև  ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:



loading...