Թուրքիան պետք է հասկանա, որ կրակի հետ է խաղում․ իրանցի դիվանագետը՝ Իրանի սահմանի մոտ Թուրքիայի գործողությունների մասին


Թուրքիան պետք է հասկանա, որ կրակի հետ է խաղում․ իրանցի դիվանագետը՝ Իրանի սահմանի մոտ Թուրքիայի գործողությունների մասին
Օգոստոս 11 19:12 2022

Ահաբեկիչների ներկայությունը եւ նրանց տեղափոխումը Սիրիայից Ադրբեջան՝ Իրանի հետ սահմանի մոտ, անընդունելի է։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանում Իրանի նախկին դեսպան Ղասեմ Սաջադին։ 

«Հունաստանից, Կիպրոսից, Հայաստանից, Սիրիայից եւ Իրաքից հետո Թուրքիան այժմ չարաբաստիկ գործողություններ է իրականացնում Իրանի սահմանների մոտ։ Թուրքիան պետք է հասկանա, որ կրակի հետ է խաղում»,- ասել է դիվանագետը։



loading...