Հայաստանի սահմանամերձ շրջանի երեխաներն այցելել են Ռուսաստան


Հայաստանի սահմանամերձ շրջանի երեխաներն այցելել են Ռուսաստան
Օգոստոս 7 21:20 2022

Հայաստանի սահմանամերձ Սյունիքի մարզից երեխաները «Բարև, Ռուսաստան» ծրագրի շրջանակներում այցելել են Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է Երևանի Ռուսական տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

 

«Ինտեգրացիա» դիվանագիտական ​​խաղի հաղթողներն այսօր «Ռոսսոտրուդնիչեստո»-ի ծրագրով մեկնել են Մոսկվա: Դպրոցականներ Անահիտ Ալեքսանյանը, Արիանա Ազարյանը, Անիտա Ստեփանյանը և Տիգրան Քարամյանը 2021 թվականի դեկտեմբերին այցի շրջանակներում հաղթող են ճանաչվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ապրիլին երեխաները հանդիպել են Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գրասենյակի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի հետ։

«Վաղը երեխաները Մոսկվայից թռչելու են Սիբիրի Խանտի Մանսիյսկ քաղաք»,- ասվում է հաղորդագրության մեջ։