Չինաստանում դատարանը սիրուհուն պարտավորեցրել է սիրեկանի օրինական կնոջը 560 000 դոլար վճարել


Չինաստանում դատարանը սիրուհուն պարտավորեցրել է սիրեկանի օրինական կնոջը 560 000 դոլար վճարել
Օգոստոս 6 00:16 2022

Չինաստանում դատարանը կայացրել է վիճահարույց վճիռ՝ մի կնոջ պարտավորեցնելով 3,79 մլն յուան (560 000 դոլար) վճարել իր սիրեկանի օրինական կնոջը, գրում է Oddity Central-ը:

Հայտնի է, որ օրինական կինը դատի է տվել սիրուհուն՝ իր ամուսնությունը փլուզելու և դեպի ամուսնալուծություն տանելու համար: Կինը պահանջել է վերադարձել այն ամբողջ գումարը, որն ամուսինն արտամուսնական հարաբերությունների ժամանակ ծախսել է սիրուհու վրա:

Արդյունքում դատարանը բավարարել է հայցն ու սիրուհուն պարտավորեցրել 3,79 մլն յուան վճարել:

Դատական փաստաթղթերի համաձայն՝ զույգն ամուսնացած է եղել 1991-ից ի վեր: Սակայն ամուսինը 2008-ին սկսել է դավաճանել կնոջը: Մի քանի տարի առաջ կինն իմացել է, որ ամուսինը սիրուհի ունի և պարբերաբար նրան գումար է ուղարկում:

Ամուսինն ի վերջո խոստովանել է սիրավեպը՝ հավելելով, որ 10-ամյա որդի ունի և տարիներ շարունակ նրանց գումարով օգնում է: Պարզվել է, որ 2013-2020 թթ. նա սիրուհուն փոխանցել է 217 700 դոլար, ինչպես նաև ընդհանուր 214 700 դոլար արժողությամբ երկու բնական է գնել, նվիրել 128 800 դոլար արժողությամբ մեքենա:

Սիրուհին պնդել է, որ տեղյակ չի եղել սիրելիի՝ ամուսնացած լինելու մասին: Սակայն դատարանը նշել է, որ, ըստ չինական օրենսդրության, ամուսիններից մեկը չի կարող զույգի համատեղ ձեռք բերված ունեցվածքը տնօրինել առանց մյուս կողմի համաձայնության: Եվ քանի որ կինը տեղյակ չի եղել ամուսնու ճոխ նվերներից, սիրուհին պարտավոր է վերադարձնել այս տարիներին ստացած նվերների գումարը՝ 560 000 դոլար: 



loading...