Ռուս-թուրքական բանակցություններում Պուտինի հիմնական հայտարարությունները


Ռուս-թուրքական բանակցություններում Պուտինի հիմնական հայտարարությունները
Օգոստոս 5 18:27 2022

Ռուս-թուրքական բանակցությունները նեղ ֆորմատով. Վլադիմիր Պուտինի հիմնական հայտարարությունները: Գրում է Կրեմլի պաշտոնական էջը:

2022 թվականի առաջին ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է։

«Թուրքական հոսքը» (Турецкий поток, газопровод) դարձել է Եվրոպային ռուսական գազով մատակարարելու կարեւորագույն զարկերակներից մեկը։

Այն աշխատում է ճիշտ, ռիթմիկ, առանց ձախողումների սպառողների համար թե՛ Թուրքիայում, թե՛ Եվրոպայում։

Եվրոպացի գործընկերները պետք է երախտապարտ լինեն Թուրքիային իրենց շուկա գազի անխափան տարանցման համար։

Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՄԱԿ-ի քարտուղարության մասնակցությամբ լուծվել է սեւծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի մատակարարման հարցը։

Բացի այդ, փաթեթային որոշում է կայացվել համաշխարհային շուկաներ ռուսական սննդամթերքի ու պարարտանյութերի մատակարարման վերաբերյալ։

Ռուսաստանը և Թուրքիան շատ մեծ ներդրում են ունեցել Սիրիայում իրավիճակի կարգավորման գործում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը Սոչիում սկսել են նեղ ձևաչափով բանակցությունները:



loading...