«Ադրբեջանն ուզում է «միջանցք», դրա համար էլ «սրում» է Լաչինի հարցը»․ Հակոբ Բադալյան


«Ադրբեջանն ուզում է «միջանցք», դրա համար էլ «սրում» է Լաչինի հարցը»․ Հակոբ Բադալյան
Օգոստոս 5 17:50 2022

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Շատ պարզ է, որ Ադրբեջանն ուզում է «միջանցք», և դրա համար էլ «սրում» է Լաչինի հարցը: Սա պարզ է: Բայց Ադրբեջանը դա ուզել է միշտ: Հետևաբար սկզբունքային հարցն այն է, թե ինչո՞ւ հիմա: Իսկ հիմա, որովհետև հիմա «հարցը» սրված է նաև աշխարհաքաղաքական մակարդակում (Իրան) և Ադրբեջանը համարում է, որ իր համար էլ սրելու պատեհություն է: Այդտեղ է մեր գլխավոր մարտահրավերն այս փուլում, Ադրրբեջանն այս պարագայում «մետաստազն» է: Այստեղ է թերևս, որ Երեւանը փորձում է տարբերակ շոշափել «միջազգային մեխանիզմի» մասին խոսելով»:

 
Աղբյուրը` Հակոբ Բադալյան