Սոչիում մեկնարկել են Պուտինի և Էրդողանի բանակցությունները


Սոչիում մեկնարկել են Պուտինի և Էրդողանի բանակցությունները
Օգոստոս 5 16:47 2022

Սոչիում մեկնարկել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ օգոստոսի 5-ին Էրդողանի այցը Սոչի աշխատանքային բնույթ է կրելու։ Նա նշել էր, որ երկու երկրների ղեկավարները քննարկելու են առևտրատնտեսական կապերի ընդլայնման և էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

 



loading...