Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվելու է 6 հարց


Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվելու է 6 հարց
Օգոստոս 5 12:25 2022

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվելու է 6 հարց, որոնց թվում են Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվելիք հնարավոր ռազմական օպերացիան, ռուս-ուկրաինական պատերազմը, «հացահատիկի միջանցքը», ռազմաարդյունաբերական և էներգետիկ համագործակցությունը, ինչպես նաև իրավիճակն Աֆղանստանում և Լիբիայում:

 

Տեղեկություն կա նաև այն մասին, որ ի թիվս վերոհիշյալ թեմաների, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Սոչիում պիտի քննարկվեն Արցախում տիրող իրավիճակն ու շփման գծում տեղի ունեցած էսկալացիան։