Ինչպես ճիշտ ընտրել ամենաքաղցր և կարմիր ձմերուկը


Ինչպես ճիշտ ընտրել ամենաքաղցր և կարմիր  ձմերուկը
Օգոստոս 5 00:53 2022

Թեև շատերը հակված են գնել հնարավորինս մեծ ձմերուկներ, սակայն օպերատիվ առաքման ծառայության ավագ մենեջեր Յուլյա Լեմեշևան խորհուրդ է տալիս գնել 7-9 կիլոգրամ կշռող ձմերուկներ՝ տարբեր կոնտրաստային գծերով և փոքր դեղնանարնջագույն կետով։ Նա ասել է, որ հասած պտղին հարվածելիս ձայնը պետք է լինի հնչեղ, իսկ ձեռքի ափը պետք է հետահարում զգա:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է ձմերուկը պահել 10-15 աստիճանի և օդի 80-90 տոկոս խոնավության պայմաններում։ Լեմեշևան հիշեցրել է, որ կտրված ձմերուկը չի կարելի պահել սենյակային ջերմաստիճանում, քանի որ մի քանի ժամ հետո այն սկսում է փչանալ։

«Փորձառու գնորդները, որպես կանոն, ձմերուկը թակոցով են ընտրում: Թակեք հատապտղին բռունցքով. հասունացած պտուղները հստակ և հնչեղ ձայն են հանում, իսկ չհասած ձմերուկները խուլ ձայն են հանում: Կարող եք ականջը հպել ձմերուկին, ինչպես ծովային խեցուն, և թեթև սեղմել այն, հասած ձմերուկը մի փոքր կճռճռա»,– ըստ lenta.ru–ի՝ նշել է նա:



loading...