Այսօր՝ օգոստոսի 4-ին, անհայտ արմատական կրոնական խմբավորումները գրավել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը։ Կրոնական մոլեռանդները ներխուժել են դեսպանատան շենք, իջեցրել են Ադրբեջանի պետական դրոշը և կախել կրոնական պաստառներ։ Ադրբեջանցի դիվանագետներին փրկել է միայն բրիտանական ոստիկանության միջամտությունը։ Ծայրահեղականներին վռնդել են շենքից ու կալանավորել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրատապ հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության զավթումը։ «Դեսպանատան գրավումը և ադրբեջանցի դիվանագետների վրա սպառնացող վտանգը Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է շիա ծայրահեղական կազմակերպությունը՝ Մահդիի ծառաների միությունը։ Կազմակերպությունը ստեղծվել է Քուվեյթից ներգաղթած շիա հոգևորականների կողմից, ովքեր վերջերս բնակվում են Լոնդոնում։ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը հայտնել է, որ դեսպանատան շենքի վրա վերականգնվել են պետական դրոշը և պետական ատրիբուտները։ |
Կրոնական խմբավորումները գրավել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը. (տեսանյութ)

loading...
Լրահոս
‼️Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձն ինքնասպան է եղել քաղաքապետի աթոռին նստած
20
Օգոստոս,
2022 02:17
Նռնակով զինված տղամարդը ինքնասպան է եղել
20
Օգոստոս,
2022 01:16
Լուսանկար Մասիսի քաղաքապետարանի շենքի ներսից
20
Օգոստոս,
2022 01:07
Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը կրшկել է իր վրա
20
Օգոստոս,
2022 00:55
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զինված անձը ներխուժել է Մասիսի համայնքապետարան , նռնակ նետել քաղաքապետ ...