«Քաղաքը պիտի շուտ արթնանա․ առավոտյան 07:00-ից՝ ժամը մեկ, երաժշտություն կհնչի 12 վարչական շրջաններում»․ Հ․ Սարգսյան


«Քաղաքը պիտի շուտ արթնանա․ առավոտյան 07:00-ից՝ ժամը մեկ, երաժշտություն կհնչի 12 վարչական շրջաններում»․ Հ․ Սարգսյան
Հուլիս 23 15:30 2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնում է․ «Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի:
Այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում:

Բացի այդ մեր համաքաղաքացիները օրվա ժամին ու օդի ջերմաստիճանին դարձյալ կարող են ծանոթանալ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքին տեղադրված նոր LED էկրանից»: