«Սևանը մեծ կոյուղատար է շրջակա քաղաքների և գյուղերի համար»․ Արթուր Ղազարյան


«Սևանը մեծ կոյուղատար է շրջակա քաղաքների և գյուղերի համար»․ Արթուր Ղազարյան
Հուլիս 23 11:12 2022

 

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խորհրդային միության տնտեսական զարգացումը կանոնակարգվում էր հնգամյա պլաններով, որոնք` ըստ յուրաքանչյուր հանրապետության, հրապարակվում էին կենտրոնական և հանրապետական մամուլում։

Սևանի օղակաձև կոլլեկտորի կառուցումը հայ կոմունիստները պետք է իրականացնեին միության վերջին հրապարակած պլաններով։ Սևանի օղակաձև կոլլեկտորը պետք է Սևանի ափին և շրջակայքում տեղակայված գյուղերի և քաղաքների կոյուղին հավաքեր, որպեսզի դրանք չշարունակեին լցվել Սևան։
Սևանը այսօր մեծ կոյուղատար է շրջակա քաղաքների և գյուղերի համար։

Եվ չկանաչել այն չի կարող։

Սևանի մակարդակից խոսացող, և այս կարևոր տարրը շրջանցող ինքնակոչ «բնապահպանները» սրա մասին չգիտեն կամ հատուկ լռում են։ Չէ՞ որ ինչ և երբ նրանք խոսեն «ասվում է» իրենց ասիչների կողմից»։