Միքայել Բադալյանը գրավով ազատ կարձակվի


Միքայել Բադալյանը գրավով ազատ կարձակվի
Հուլիս 23 08:42 2022
Միքայել Բադալյանը գրավով ազատ կարձակվի։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարեց միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
 
«Դատավորը գտնվեց իր բարձրունքում»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Միքայել Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրա մոտ նախաինսուլտային վիճակ է, նրան տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց:

Միքայել Բադալյանը ակտիվ մասնակցել է «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաներին։ Նա կալանավորվել է մայիսի 24-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հատկանիշներով։ Հուլիսի 18-ին 20 օրով երկարացվել է կալանքի ժամկետը: