Հայտնաբերվել է հերթական ապօրինի ընդերքօգտագործման դեպքն Արմավիրի մարզում


Հայտնաբերվել է հերթական ապօրինի ընդերքօգտագործման դեպքն Արմավիրի մարզում
Հուլիս 22 20:52 2022

Հուլիսի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառոմների ընթացքում Արմավիրի մարզի Եղեգնուտ-Արևիկ տանող ճանապարհի հարակից տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Ավազի արդյունահանման աշխատանքները դադարեցվել են։

 

Կազմվել է արձանագրություն․ գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։