|
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր իշխանությունները վերջապես պետք է կողմնորոշվեն՝ սպասարկելու են բոլո՞ր ՀՀ քաղաքացիների, թե՞ միայն իրենց ընտանիքների, օլիգարխների, ընկերների, կուսակիցների, իրենց հարստացնող բիզնեսմենների, որոշ սահմանափակ խմբերի, մասնավորապես՝ ավտոմեքենա ունեցողների շահերը: Եթե սպասարկելու են բոլոր քաղաքացիների շահերը, ուրեմն, քանի որ նրանց մեծամասնությունը չունի այնքան գումար, որ կարողանա գնել ավտոմեքենա, Երևանում պետք է գործի քաղաքային տրանսպորտ, այլ ոչ թե դրա տնազը: «Արմենպրեսից» տեղեկացանք, որ ոստիկանության և քաղաքապետարանի ղեկավարներն անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում «ՃՈ պետը ներկայացրել է երթևեկության միջազգային փորձն ու իրականացված վերլուծությունները: Մայրաքաղաքում խցանումներն ու հապաղումները հնարավորինս նվազեցնելու և առավել անվտանգ երթևեկություն ունենալու համար ճանապարհային ոստիկանությունը ներկայացրել է Երևանի 23 խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու առաջարկներ, որոնք կյանքի կոչելուց հետո կմեծանա խաչմերուկների թողունակությունը, կավելանան հետիոտնային անցումները»,- ասվում է հաղորդագրությունում»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |










