Հայաստանում աշխատաշուկան շարունակում է աճել։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայաստանյան աշխատաշուկայի աճի ցուցանիշները՝ դրանք համեմատելով 2021, 2020 և 2019 թվականների հետ։
Հայաստանում աշխատաշուկան շարունակում է վստահորեն աճել՝ հունիս ամսին թարմացնելով իր լավագույն ցուցանիշը։ Ունեցել ենք 681,050 աշխատատեղ, ինչը մոտ 8,000-ով ավել է, քան դրա նախորդ ամիսը, իսկ անցած տարվա հունիսի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 37,000։»,- գրել է Քերոբյանը։










