«Պիտի ամեն օր միտինգներ անեինք, ոչ թե փակված գերատեսչության դիմաց քոչարի պարեինք»․ Զոհրաբյան


«Պիտի ամեն օր միտինգներ անեինք, ոչ թե փակված գերատեսչության դիմաց քոչարի պարեինք»․ Զոհրաբյան
Հուլիս 20 15:40 2022

«Արմենը նաև մեր բոլորի թողտվության պատճառով զոհվեց, որովհետև մենք բոլորս գիտեինք, որ Արմենը ճնշման խնդիր ունի»,- այսօր՝ «Հայելի» ակումբում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մենք պիտի դուրս գայինք փողոց, ամեն օր միտինգներ անեինք, ոչ թե երբ որ գերատեսչությունն իր աշխատանքն ավարտում է 6։30, գնանք, փակված գերատեսչության դիմաց քոչարի պարենք․․․Այ՛ո, այլևս բաց պիտի խոսվի ամեն ինչի մասին»,- նկատեց Զոհրաբյանը։