Ռումբի մասին ահազանգի հետևանքով՝ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակվել են, իսկ ուղևորները՝ տարհանվել:
168.am-ը եղավ մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում՝ տեղում պարզելու, թե ինչ է կատարվում այնտեղ։

Կայարանի մուտքի մատույցներում ԱԻՆ-ի և շտապօգնության մեքենաներ էին կայանել, մեր նկարահանման պահին ժամանեցին նաև կինոլոգներ, որպեսզի շների օգնությամբ հայտնաբերեն ենթադրյալ ռումբը։












