|
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմ չի լինելու, ԲԱՅՑ 1. Հայկական լրատվամիջոցների՝ պատերազմի վտանգը շեշտադրելով մի քանի հազար ավելի լայքեր հավաքելու կցվածքն անընդունելի է, մեղմ ասած: 2. Պատերազմի վտանգ միշտ էլ կա, անգամ խաղաղ ժամանակ, բայց այսօր, քանի դեռ Հայաստանի շուրջ աշխատում է ակտիվ դիվանագիտություն, և սա նաև մեր ողբերգությունն է, պատերազմի վտանգ այս պահին չկա: 3. Օգոստոսի վերջին Բրյուսելում սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպում, ինչը նշանակում է, որ հնարավոր պատերազմը ևս մեկ-մեկուկես ամիս հետաձգվում է: 4. Եթե մեր խնդիրները չլուծենք մեր հարևանների հետ, ապա պատերազմի սպառնալիք միշտ է լինելու, ինչպես եղավ 2020-ի ԱՂԵՏԸ: 5. Ցավալի է, որ մենք մեր խնդիրները լուծելու փոխարեն այն աութսորս ենք անում ռուսներին, ամերիկացիներին, եվրոպացիներին, հույսներս դնում իրանցիների, հնդիկների, չինացիների վրա: 6. Հայաստանը, այս կառավարությունը, ինչպես իր նախորդները, զբաղված են լուծումների իմիտացիայով: Դա չափազանց վտանգավոր է և կարող է պատերազմի դուռ բացել: Վախենո՞ւմ եք նոր Բաթումից և Ալեքսանդրապոլից, ուրեմն՝ ՀԵՌԱՑԵՔ: Ձեր արկածախնդրության պատճառով մենք արդեն մի պատերազմ ենք ճաշակել՝ մի ամբողջ սերունդ ուղարկելով մահվան դուռը: Կրկնեմ՝ ՊԱՏԵՐԱԶԱՄ չի լինելու առաջիկայում... մնացյալի մասին կգրեմ ԱԼԻՔ-ի իմ սյունակում: Եթե բանակում զինվոր ունեք, ՄԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԵՔ: Եթե պլաններ ունեք, ՄԻ՛ ՀԵՏԱՁԳԵՔ: Եթե գնում եք գյուղ, Սևան կամ այլ տեղ հանգստի, ԳՆԱՑԵՔ: |
Աղբյուրը` Թաթուլ Հակոբյան










