Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և ԱՆ-ից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ. ՄԻՊ


Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և ԱՆ-ից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ. ՄԻՊ
Հուլիս 15 13:00 2022

Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։

«Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։ Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։

 

Ցավակցությունս եմ հայտնում պարոն Գրիգորյանի ընտանիքին և ընկերներին»,- նշել է ՄԻՊ-ը։