Նիկոլ Փաշինյանն օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ «Թվիթեր»-ում գրառում էր արել: Այն առաջացրել էր թուրքերի հետ քիրվայություն անելուց դժգոհ ոչ միայն հայերի, այլև հույների զայրույթը:
Այսպես՝ Մակիս Կևրեկիդիս անունով հույն օգտատերը, պատասխանելով Փաշինյանի գրառմանը, գրել է. «Եթե Դուք լինեիք Հունաստանի վարչապետը, դուք դավաճանության համար բանտում կլինեիք: Ես չեմ հասկանում` ինչո՞ւ հայ ժողովուրդը ոչինչ չի անում այդ ուղղությամբ»:
Աղբյուրը՝ yerkir.am










