|
Այսօր նախատեսված էր ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում էր ԱԺ ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը։ «Այս խորհրդով քննարկումը համարվում է բացված, բայց քանի որ այն պատգամավորները, ում վերաբերում է քննարկումը, չէին ներկայացել, ըստ կանոնակարգի, քննարկումը տեղի կունենա մեկ շաբաթ հետո»,- քիչ առաջ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ «Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմանը, նշյալ պատգամավորների մանդատից զրկելու վերաբերյալ ՍԴ միջնորդությամբ չենք դիմելու»,- հայտարարեց Ռուբինյանը։ «Մի քանի պատճառներ կան․ նախ ֆիքսենք, որ վերջերս մի քանի ընդդիմադիր պատգամավորների ԱԺ-ում զբաղեցրած պաշտոններից հեռացնելով ՝ ԱԺ որոշ հանձնաժողովների և ընդհանրապես ԱԺ աշխատանքների կազմակերպման խնդիրը կարելի է համարել լուծված, մեր քաղաքական հավատամնմքի մեջ է մտնում նաև հարգանքը առ ժողովրդի քվեն»,- հավելեց նա։ |
«Ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու վերաբերյալ ՍԴ միջնորդությամբ չենք դիմելու»․ Ռուբինյան










