«Նիստն, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի». Ռոբերտ Հայրապետյան


«Նիստն, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի». Ռոբերտ Հայրապետյան
Հուլիս 14 12:43 2022

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր` 18:30-ին, նախատեսված ԱԺ խորհրդի նիստն ամենայն հավանականությամբ կհետաձգվի 1 շաբաթով, քանի որ 1 օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցով հրավիրված ԱԺ խորհրդի նիստում պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված Խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից»: